Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը մայիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մինչ 20:00 ոստիկանությունը ստացել է 69 ահազանգ:
«Դրանցից 3-ը վերաբերել է ընտրակաշառքի, 3-ը՝ ընտրողի կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելուն, 14 դեպք՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5 դեպք՝ խուլիգանական արարք, 4 դեպք՝ ընտրական հանձնաժողովի թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 17՝ դեպք 1-ից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4՝ դեպք քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2 դեպք՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն և 17 այլ իրավախախտումներ»,- ասաց նա:
Մերուժան Հակոբյանը հավելեց, որ 69 դեպքից 17-ով արդեն իսկ նախապատրաստվում են նյութեր, իսկ 52-ով կատարվում են ստուգումներ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ