Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը` Զարուհի Փոստանջյանին

Մայիս 14,2017 20:52

ՏԻՄ ընտրությունները թեեւ իրենց ձեւով քաղաքական են, բայց բնույթով քաղաքական չեն: Այսպես է բացատրում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, այսօր կայացած Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշը: Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է ընտրողների 34, 52 տոկոսը:

Արմեն Աշոտյանը վստահեցնում է երեւանցիների քաղաքացիական կամքի վրա ոչ ոք չի բռնացել: Ասում է`արձանագրված միջադեպերը տհաճ են, ՀՀԿ-ում ցավում են նման տհաճ միջադեպերի համար, բայց դրանք եզակի են. «Ընտրություններն անցել են բարձր մակարդակով, իսկ որոշ միջադեպեր չեն կարող ստվեր գցել ընտրությունների վրա»: Նա վստահություն հայտնեց, որ ընտրությունների ամփոփումը ևս կանցնի բարձր մակարդակով։

«Հուսով ենք, որ մեր քաղաքական մրցակիցները այլեւս չեն դիմի քարոզչական ու հակաքարոզչական ձևերին, որը կապ չունի ընտրությունների հետ, իսկ այն դեպքերը, որոնք իրավապահ մարմինների կողմից ուսումնասիրվում են, պետք է ընթացք ստանան օրենքի ամբողջ ուժով», – նշեց ՀՀԿ փոխնախագահը`նկատի ունենալով «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի` ՀՀԿ գրասենյակներից մեկը մուտք գործելը, այնտեղ եւ դրանից հետո տեղի ունեցածը։

Ի դեպ, Արմեն Աշոտյանը մասնակցության ցածր ցուցանիշը չի կարծում, որ ՀՀԿ-ի օգտին չէ: Նա վստահ է, որ դա հետևանք է այն բանի, որ իրենց մրցակիցները չեն կարողացել հավատ ներշնչել, մոբիլիզացնել ու իրենց ընտրողների սիրտը շահել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031