Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Հայտարարություն ենք պատրաստել լրագրողների հանդեպ բռնությունների վերաբերյալ»

Մայիս 14,2017 20:39

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը եւ մեդիա փորձագետ Գեղամ Վարդանյանը մայիսի 14-ին «Մեդիա կենտրոնում» անդրադարձան Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին:

Աշոտ Մելիքյանի ձեւակերպմամբ, իրենք ակնկալում էին, որ ընտրություններն ավելի հանգիստ կանցնեն, մինչդեռ Ֆիզիկական բռնության երկու եւ ճնշումների չորս դեպք են արձանագրել:

«Ի վերջո դրանք չխանգարեցին լրագրողներին կատարել իրենց մասնագիտական աշխատանքը: Այժմ պատրաստում ենք հայտարարություն, որտեղ այդ փաստերը ներկայացված են լինելու: Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, երբ նույն օրը իրավապահ մարմիններն արձագանքեցին, այսօր այդպիսի օպերատիվություն չտեսանք: Հրապարակային հայտարարություն այս պահի դրությամբ իրենց կողմից չի եղել»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Գեղամ Վարդանյանը անդրադառնալով տարբեր ուժերի կողմից սոցիալական մեդիան օգտագործելուն: Նա փաստեց, թե ինչպես է, օրինակ, «Երկիր Ծիրանին» ուղիղ եթերներ մտել, անգամ Անի քաղաքից:

Մեդիա փորձագետը նշեց, որ ընտրությունների օրը լրագրողների համար վերածվել է վտանգավոր, պատրաստվել կարողանալու գործողության:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահը խոսելով ընտրարշավի լուսաբանումներից, ասաց, որ մեր ընտրական համակարգում հատկապես իշխող կուսակցության կողմից կիրառվող մեխանիզմը ընտրազանգվածի հետ գորշ մասսայի միջոցով գումարային հարցեր լուծելն է:

Նրա խոսքով, նախ մասնակցում են թաղային հեղինակությունները, ապա փողկապավոր կուսակցականները, եւ այդ գործընթացին խանգարողները ԶԼՄ-ներն ու դիտորդներն են:

Գեղամ Վարդանյանը ուրախությամբ փաստում է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ դիտորդական նախաձեռնությունները ակտիվորեն օգտագործում են սոցիալական մեդիան, բոլոր հարթակները` համապատասխան տեղեկատվությունը տարածելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031