Թիվ 27 դպրոցում տեղակայված 8/24 ընտրատեղամասում քվեարկության ընթացքը բավականին ուրախ մթնոլորտում անցավ: Հանձնաժողովի անդամներից մեկը, որը դրոշմապիտակներն էր փակցնում, գրեթե ամեն ընտրողի հետ կատակում էր:
Մի դեպքում էլ քվեատուփին մոտեցած կնոջն ասաց՝ «ձեռքդ բարաքյաթով (առատությամբ) լինի», ինչին ի պատասխան կինն ասաց,-«Ամե՜ն»,-ու զարմացած հեռացավ:
Տղամարդը հանձնաժողովի մյուս անդամներին ձանձրանալ չէր թողնում, պարբերաբար կատակում էր, մարտունեցիների մասին անեկդոտ պատմում, ապա ցույց տալով հանձնաժողովի անդամներին՝ ասում՝ «նկարեք նրանց, գցեք Յութուբ»:
Հանձնաժողովի անդամներն էլ համարժեք էին արձագանքում: Անգամ դեմ չեղան իրար հետ լուսանկարվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ