Մայիսի լույս 14-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում 61-ամյա տղամարդն իր տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Նա բնակվում էր կնոջ եւ աղջկա հետ: Ընտանիքի մյուս աղջիկն ամուսնացած է, այլ բնակավայրում է ապրում: Տղամարդու ինքնասպանության պատճառը, հավանաբար, առողջական վատ վիճակն էր, վերջին շրջանում նա առողջության հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ