Փաստաբան Տիգրան Եգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Երեւանի ավագանու ընտրությունում էլ խախտումների բնույթը նույնն է, ինչ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության խախտումներ, քվեարկության նկատմամբ հսկողության դեպքեր, կաշառքի դեպքեր. «Այս ընտրությունների ընթացքում շատ են նաեւ դիտորդների նկատմամբ ճնշումները, նաեւ իրավունքների խախտումները»:
Պարոն Եգորյանը, որքան էլ որ այս ընտրությունը նմանեցրեց Ազգային ժողովի ընտրության հետ, այնուամենայնիվ դեռ գնահատական տալը վաղ համարեց. «Ուղղակի ընտրախախտումների բնույթը եւ ընտրակեղծարարության այդ մեխանիզմն ընդամենը էլ ավելի է թրծված ու համակարգված»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ