Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ. «7/43 տեղամասում կարուսելի դեպք է գրանցվել»

Մայիս 14,2017 18:26

Մայիսի 14-ին «Մեդիա» կենտրոնում հյուրընկալված «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստինե Գեւորգյանը նշեց, որ իրենց 36 դիտորդներ «ծածկել» են բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովները: Քրիստինե Գեւորգյանը կարծում է, որ դեռեւս հեռու ենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուց:

«Ինչպես ԱԺ ընտրությունների, այնպես էլ այս ընտրությունների ընթացքում արձանագրել ենք բազմաթիվ խախտումներ, դրանց թվում են`գրանցամատյանի չգրանցման դեպքերը, հանձնաժողովի անդամները մերժել են հինգ դեպք գրանցել, գրանցել ենք քվեարկության գաղտնիության խախտում, վիճակահանության կարգի, օգնության կարգի խախտում, ուղղորդման դեպքեր ունենք, քվեարկության վերահսկողություն, մեր դիտորդները տեսել են, թե ինչպես է ընտրողը քվեածրարից քվեաթերթիկը հանել եւ ցուցադրվել է, որ քվեարկում է Տարոն Մարգարյանի օգտին:

7/43 տեղամասում կարուսելի դեպք ենք գրանցել, սակայն արձանագրություն է կազմվել` իբր քվեաթերթիկը պատահաբար է տրվել»,-հայտնեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչը

Նրա խոսքով, ինչպես խորհրդարանական, այնպես էլ Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդներ կան, որ այս կամ այն ՀԿ-ի կողմից են գրանցված, բայց քարոզում են ՀՀԿ-ի կամ Տարոն Մարգարյանի օգտին, ուղղորդում են իրականացնում, մարդկանց դիմավորում են, բերում են տեղամաս, փորձում են օգնել քվեախցում ու որեւէ գրանցում չի իրականացվում գրանցամատյանում:

«Ունենք ահազանգեր, որ Z տաքսի ծառայության միջոցով քաղաքացիների են բերում տեղամաս: Ահազանգ ունենք, որ Տաշիր հանրախանութից մի քաղաքացին զանգ է ստացել, որ իր ազգանունն իրենց ցուցակում է, նրանից փորձել են ճշտել, թե ո՞ւմ օգտին է քվեարկելու: Ունենք ճնշումների մասին ահազանգեր, մեր դիտորդ Վարդգես Գասպարիի տեսախցիկը երկու անգամ փորձել են կոտրել, մի անգամ էլ անհայտ անձը հարվածել է նրա մեջքին»,-հավելեց ՀԿ-ի ներկայացուցիչը:

Քրիստինա Գեւորգյանը տեղեկացրեց, որ բոլոր վարչական շրջաններում իրենց դիտորների տպավորությամբ նույն իրավիճակն է տիրում: Նրա ձեւակերպմամբ, ԿԸՀ-ի իրավաբանական վարչությունից իրենց դիտորդին ասել են, որ մի խախտման վերաբերյալ արձանագրություն չկազմի: Քրիստինա Գեւորգյանը կատարվածը ԿԸՀ-ի ներկայացուցչի` գիտելիքներով չփայլել է որակում:

Բանախոսը հայտնեց, որ պատրաստվում են որոշ խախտումների հետ կապված բողոքներ ներկայացնել եւ դիմել իրավապահ մարմիններին:

 

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031