Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքները խախտողներն ավելի շատ են սանձազերծվում

Մայիս 14,2017 17:34

Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արդեն լրագրողների եւ լրատվամիջոցների հասցեին սպառնալիքների եւ վիրավորանքների, նաեւ բռնության դեպքեր են արձանագրվել, որոնք հավաքում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:

Մեկնաբանելով ընտրատեղամասերում եւ շտաբներում տեղի ունեցող իրադարձությունները՝ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն Aravot.am-ին ասաց. «Փաստորեն, ընտրական գործընթացում Հայաստանում ոչինչ չի փոխվել, այդ թվում նաեւ լրագրողների նկատմամբ բռնությունների եւ խոչընդոտումների առումով: Խորհրդարանական ընտրությունները դեռ նոր են ավարտվել: Այն ժամանակ նույնպես արձանագրեցինք բռնություններ եւ խոչընդոտումներ: Այս ամենը կրկնվում է նաեւ այսօր: Կարծում եմ, դա անպատժելիության հետեւանքն է, որ տիրում է Հայաստանում: Փաստորեն, ոչ «Էլեկտրիկ Երեւանի» քրեական գործը, ոչ Խորենացի փողոցի եւ Սարի թաղի իրադարձությունները համապատասխան ընթացք չստացան: Նույն բռնությունները տեղի ունեցան նաեւ խորհրդարանական ընտրությունների օրը եւ հանրությունը չի տեսնում իշխանությունների կողմից համարժեք գործողություններ:

Կարծում եմ, լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքները խախտողներն այս ամենը տեսնելով՝ սանձազերծվում են ավելի շատ, ձեռքերին, լեզուներին ազատություն տալով՝ չեն թողնում, որպեսզի լրագրողներն իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները լրիվ կատարեն:

Մենք այսօր աշխատում ենք հատուկ ռեժիմով, հավաքում այդ տիպի ահազանգերը եւ երեկոյան ժամը 20:00-ին ասուլիս ենք անելու «Մեդիա կենտրոնում» (Սարյան 30), որտեղ ամեն ինչ կհրապարակենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031