armtimes.com . Երեւանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող Տաթև Խաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։
«Երկու երիտասարդ մի պապիկի էին բերում ընտրելու, երիտասարդներից մեկն արդեն քվեարկել էր, բայց դեռ շարունակում էր գալ ընտրատեղամաս։ Երբ նկարում էի գործընթացը, մի երիտասարդ մոտեցավ, ասաց հենց հիմա պահի կամեռան, հեռախոսս էր փորձում վերցնել, հարձակվեց վրաս, ասում էի ներկայացեք չէր ներկայանում»,-պատմում է լրագրողը։
Մանրամասները՝ տեսանյութում