Ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 14 ահազանգ, որոնք գտնվում են ստուգման փուլում
Մայիսի 14-ին, ժամը 15-ի դրությամբ Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 14 ահազանգ:
Ահազանգերից 1-ը ստացվել է քաղաքացիներից, 5-ը՝ ոստիկանության ծառայողներից, 1-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 7-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից:
Ահազանգերը գտնվում են ստուգման փուլում:
ՀՀ ոստիկանություն