Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեարկության օրվա հրապարակումների մեծ մաս կրել են վերացական և ընդհանուր բնույթ. Դատախազության պաշտոնյա

Մայիս 14,2017 17:06

«Մինչև քվեարկության նախորդ օրը գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրած բազմաթիվ հրապարակումներից աշխատանքային խումբը առանձնացրել է մամուլի 9 հրապարակումներ, որոնք պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործություններ և դրանք ուղարկվել են ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ դրանցում նշված հանգամանքները ստուգվելու համար»,-քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասաց գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը:

Ըստ նրա, 9 հրապարակումներից 5-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերին, երեքը քաղաքացու ընտրական իրավունքի ազատությանը և մեկ հրապարակումը վերաբերել է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

Պաշտոնյայի խոսքով, այսօր ուսումնասիրած հրապարակումներից աշխատանքային խումբն առանձնացրել է 37 հաղորդում, որոնցից 25-ը հրապարակումներ են, իսկ 12-ը ոստիկանության համապատասխան բաժիններում ստացած ահազանգեր, որոնք հիմնականում վերաբերել են ընտրողներին ուղղորդելու, ազատ կամքի իրականացման խոչընդոտմանը, կուտակումներին. «Քվեարկության օրվա հրապարակումների մեծ մաս կրել են վերացական և ընդհանուր բնույթ և հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնում քվեարկության խցիկների կահավորումների, տեխնիկական սարքավորումների խափանմանը, չհրկիզվող պահարանը տեսախցիկի տեսադաշտից դուրս գտնվելուն, որոնք, ըստ էության, աշխատակարգային խախտումներ են»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031