Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացի դիտորդ»-ն արձանագրում է. Կարուսել, ճնշում և սպառնալիք դիտորդի նկատմամբ, կուտակումներ եւ ուղղորդում

Մայիս 14,2017 17:01

10/53 09:38:00

Դիտորդը հայտնում է, որ քաղաքացին մուտք է գործել ընտրատեղամաս, մոտեցել հանձնաժողովի անդամներին, զրուցել վերջիններիս և ներկա գտնվողների հետ (վերջինս չի հանդիսացել տվյալ տեղամասի ընտրող)։ Դիտորդը փորձել է հանձնաժողովի անդամներից ճշտել, թե ով է հանդիսանում նշված անձը, որին ի պատասխան դիտորդին հայտնել են, որ ինքը կարող է մոտենալ այդ անձին և ինքը ճշտել, թե ով է հանդիսանում տվյալ անձնավորությունը։ Դիտորդը մոտեցել է տվյալ անձնավորությանը և պարզել, որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը։ Դիտորդի պահանջով վերոնշյալ փաստն արձանագրվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից։

10/53 09:36:00

Դիտորդը հայտնում է, որ ժամը՝ 09:30-ից 10:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության վստահված անձը միջանցքում զրուցել է մի կնոջ հետ։ Դիտորդի ուշադրությունը գրավելուց հետո, վերջիններս զգուշությամբ են սկսել շարունակել իրենց խոսակցությունը։ Այնուհետև, վստահված անձը մոտեցել է դիտորդին ասելով` «ինչքան խելոք մնաս ու չխառնվես անձնական հարցերին, այնքան ավելի լավ կլինի քո համար»։ Դիտորդը հակադարձել է, նշելով որ որևէ անձնական հարցի ինքը չի խառնվում, այլ դիտարկում է ընտրական գործընթացում տեղի ունեցող իրադարձությունները։ Հետագայում, նշված կինը փոխարինել է մինչ այդ որպես դիտորդ հանդես եկող Արամ Ադամյանին, ով հանդես էր գալիս «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության անունից։ Կնոջ անունը Քրիստինե Ալեքսանյան է, ով նույնպես հանդես է գալիս վերոհիշյալ հասարակական կազմակերպության անունից։

10/53 08:16:00 Կողմնակի անձի ներկայություն

3) Ժամը՝ 08:00-ից 08:30-ն ընկած ժամանակահատվածում, անձը ներկայացել է տեղամաս, զրուցել Հայաստանի Հանրապետական կուսակցության վստահված անձի հետ, իսկ ի պատասխան դիտորդի կողմից հանձնաժողովի քարտուղարին ուղղված հարցադրմանը, թե ով է տվյալ անձնավորությունը, հանձնաժողովի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից է։ Այնուհետև, նշված անձը հեռացել է տեղամասից և որոշ ժամանակ անց վերադարձել արդեն դիտորդի վկայականով։ Դիտորդը մոտենալով այդ անձին խնդրել է հայտնել, թե որ դիտորդական կազմակերպությանն է վերջինս ներկայացնում, սակայն նշված անձը չի կարողացել պատասխանել և փորձել է ընթերցել կազմակերպության անվանումը վկայականից։ Նշված անձի անունը եղել է Արամ Ադամյան, ով հանդես էր գալիս «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության անունից։ Դիտորդը հետաքրքրվել է նաև հանձնաժողովի քարտուղարից, թե ինչպես Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հանդես է գալիս դիտորդի կարգավիճակով, որին ի պատասխան քարտուղարը ժխտել է նախկինում իր ասածը, նշելով որ այդ անձը դիտորդ է և որպես դիտորդ այս պահին գրանցամատյանում կատարում է համապատասխան գրանցում։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:3) Ժամը՝ 08:00-ից 08:30-ն ընկած ժամանակահատվածում, անձը ներկայացել է տեղամաս, զրուցել Հայաստանի Հանրապետական կուսակցության վստահված անձի հետ, իսկ ի պատասխան դիտորդի կողմից հանձնաժողովի քարտուղարին ուղղված հարցադրմանը, թե ով է տվյալ անձնավորությունը, հանձնաժողովի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից է։ Այնուհետև, նշված անձը հեռացել է տեղամասից և որոշ ժամանակ անց վերադարձել արդեն դիտորդի վկայականով։ Դիտորդը մոտենալով այդ անձին խնդրել է հայտնել, թե որ դիտորդական կազմակերպությանն է վերջինս ներկայացնում, սակայն նշված անձը չի կարողացել պատասխանել և փորձել է ընթերցել կազմակերպության անվանումը վկայականից։ Նշված անձի անունը եղել է Արամ Ադամյան, ով հանդես էր գալիս «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության անունից։ Դիտորդը հետաքրքրվել է նաև հանձնաժողովի քարտուղարից, թե ինչպես Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հանդես է գալիս դիտորդի կարգավիճակով, որին ի պատասխան քարտուղարը ժխտել է նախկինում իր ասածը, նշելով որ այդ անձը դիտորդ է և որպես դիտորդ այս պահին գրանցամատյանում կատարում է համապատասխան գրանցում։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

7/43 14:53:00 Կարուսել

7/43 տեղամասի դիտորդը հայտնում է, որ քվեարկող տարեց կինը մոտեցել է քվեատուփի մոտ՝ դրա մեջ քվեարկության ծրարը նետելու նպատակով: Նրա մոտ բացի քվեարկության ծրարում առկա քվեաթերթիկից եղել է նաև երկրորդ քվեաթերթիկ, որը նա փորձել է դուրս հանել տեղամասային կենտրոնից: Քվեարկության ծրարում առկա քվեաթերթիկը եղել է Տարոն Մարգարյանի օգտին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը/խախտման վերաբերյալ իր գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը փորձել է համոզել, որ այս անգամ չարձանագրեն, քանզի սխալմունք է տեղի ունեցել, և քվեարկողին ավելորդ քվեաթերթիկ է տրամադրվել: Հորդորել է արձանագրել որպես խախտում, եթե երկրորդ անգամ նման բան կրկնվի: Դիտորդի բազմակի պնդումներից հետո խախտումը գրանցվել է գրանցամատյանում: Դրան ի պատասխան, հանձնաժողովի նախագահը և քարտուղարը փորձել են կազմել մեկ այլ արձանագրություն: Հանձնաժողովի քարտուղարը դուրս է եկել քվեարկության սենյակից: Վերադարձել է գրված արձանագրությամբ, որում նշված է, որ երկրորդ քվեաթերթիկը տրամադրվել է ընտրողին հանձնաժողովի անդամի կողմից պատահաբար:

6/3 12:32:00 Ճնշում և սպառնալիք դիտորդի նկատմամբ

6/3 տեղամասում խախտվել են ԻԵՄ դիտորդի իրավունքները․ խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). «Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Գեղամ Վիլենի Սուքիասյանը հոգեբանորեն ճնշել է Մանե Սահակյանին, ինչպես նաև վերջինիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ («էս Չակուռն ով ա, էսիմ որ գեղից եկելա ինչա հասկանում», «այ Չակուռ, գնա ձեր գեղը», «գեղցի», «բայց կգրես, որ դա Չակուռի կարծիքնա»), իսկ հանձնաժողովի անդամը փորձել է վախեցնել` ասելով. «… էն ինչ-որ ասում ես կարող է շուռ գալ քո դեմ»: Հնչեցված վիրավորանքների և սպառնալիքների վերաբերյալ առկա է ձայնագրություն: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին, սակայն համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել, այդ թվում` խախտումը չի վերացվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Արդյունքում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դիտորդի իրավունքները։

5/1 11:46:00 Կուտակումներ տեղամասի մոտ

Առավոտյան 11:46-ի սահմաններում դիտորդի կողմից 5/1 տեղամասի դիմաց նկատվել են մեքենաների կուտակումներ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել, պատճառաբանելով, որ այդ դպրոցում 3 տեղամաս է առկա , ուստի մեքենաների կուտակումները հնարավոր են: Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցում կատարել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

4/1 13:52:00 Ուղղորդում

Անձը, ով չունի ո՛չ դիտորդական կազմակերպության, ոչ էլ վստահված անձի որևէ տարբերանշան, պարբերաբար մարդկանց է բերում տեղամաս ընտրելու: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը ։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։

4/1 13:50:00 Քվեարկության վերահսկողություն

Ժամը 8:10-ից << Քարավան 88>> ՀԿ-ի բեյջ ունեցող Հակոբյան Վարդանը իրեն շատ ակտիվ է պահում, խանգարում է քվեարկության բնականոն ընթացքին՝ մոտենում է ընտրողներին, բարևում բոլորին, հարցնում նրանց կտրոնների համարները, ուղեկցում քվեաթերթիկների համար պատասխանատու հանձնաժողովի անդամներին մոտ: <<Քարավան 88>> ՀԿ-ի կողմից բեյջով Հակոբյան Վարդանը պարբերաբար մոտենում է 89QD009 պետհամարանիշով մեքենային, այնուհետև հետ գալիս տեղամաս: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը ։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։

6/42 13:16:00 Դիտորդի իրավունքների խոչընդոտում

6/42 տեղամասի դիտորդի իրավունքները խախտվել են և դրսևորվել տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). հանձնաժողովի նախագահն արգելել է դիտորդին ներկա գտնվել քվեաթերթիկներ հատկացնող անդամի կողքին (նստել վերջինիս կողքին) և դիտարկել քվեաթերթիկների հատկացման գործընթացը, մասնավորապես, ասելով. “հետաքրքիր բան չկա այստեղ, վեր կա՛ց”: Դիտորդը ստիպված է եղել տեղափոխվել քվեարկության սենյակի այլ հատված: Մոտ հինգ րոպե անց դիտորդը նորից վերադարձել է քվեաթերթիկներ հատկացնող անդամի մոտ (նստել վերջինիս կողքին), իսկ Հանձնաժողովի նախագահը կրկին փորձել է սահմանափակել դիտորդի` քվեարկության սենյակում ազատ տեղաշարժվելու և քվեաթերթիկների հատկացման գործընթացը դիտարկելու իրավունքը: Հանձնաժողովի քարտուղարի միջամտությունից հետո դիտորդի իրավունքների խոչընդոտումը կասեցվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031