Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանի համար անընկալելի է Զարուհի Փոստանջյանի վարքագիծը (Տեսանյութ)

Մայիս 14,2017 16:29

Քիչ առաջ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 2/04 տեղամասում Երեւանի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է ԿԸՀ նախագահն արձագանքում ընտրություններին մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածին, ԿԸՀ նախագահն ասաց. «Երեւույթը, անկեղծ ասած, անընկալելի է»:

Հիշեցնենք, քիչ առաջ Զարուհի Փոստանջյանը մուտք է գործել Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկը, վիճաբանության մեջ մտել շտաբի աշխատակիցների հետ: Տիկին Փոստանջյանը պահանջում էր, որ նրանք բացեն աշխատասենյակում տեղադրված կահույքի դարակները, քանի որ ինքը համոզված է, որ այդտեղ ընտրակեղծարարության ցուցակներ են:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ԿԸՀ-ի լիազորություններում որեւէ դրույթ չկա նման արարքի դեպքում այն իրագործողին պատասխանատվության ենթարկելու համար:

Մեր դիտարկմանը՝ հարցով իրավապահնե՞րը պետք է զբաղվեն, Տիգրան Մուկուչյանը դրական պատասխան տվեց:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031