Ինչպես տեղեկացրել ենք, Զարուհի Փոստանջյանին եւ նրա դստերը այսօր Ավանում Տարոն Մարգարյանի շտաբից բռնի ուժով դուրս արեցին:
Փոստանջյանի դստերը՝ Լիլիթին ոտք ու ձեռքը բռնած ոստիկանական մեքենա էին նստեցրել եւ տարել բաժին: Սակայն կես ճանապարհին ոստիկանները մտքափոխվել էին եւ նրան իջեցրել Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի արձան չհասած:
Շոկային վիճակից աղջկա ինքնազգացողությունը վատացել էր: Նա ասել էր, որ շտաբում իր գլուխը պատին են խփել, գլխի հարված է ստացել նաեւ ոստիկանական մեքենա նստեցնելիս:
«Երկիր Ծիրանիի» շտաբում շտապօգնություն կանչեցին եւ բժիշկները նրան տարան հիվանդանոց: Զարուհի Փոստանջյանը դստեր հետ այս պահին «Արմենիա» բուժկենտրոնում են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ