Ժամը 14:00-ի տվյալներով, Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 210 903, այսինքն՝ ընտրողների 25.04 տոկոսը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը, քիչ առաջ ներկայացնելով Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող նախնական տվյալները` ասաց, որ Աջափնյակ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 84 522 ընտրողից ընտրության է գնացել 23 929–ը, Ավան վարչական շրջանում՝ 39 848 ընտրողից 14 351-ը, Արաբկիրում՝ 95 573 ընտրողից 21 508-ը, Դավթաշենում՝ 32 356 ընտրողից 8378 ընտրող, Էրեբունի վարչական շրջանում՝ 93 154-ից 24 487 ընտրող, Կենտրոնում՝ 95 855-ից 20 711-ը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 107 779-ից 22 372 –ը, Նոր-Նորք վարչական շրջանում՝ 100 481 ընտրողից 23 987 ընտրող, Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 10 700-ից 3233-ը, Նուբարաշենում՝ 8133-ից 2542 ընտրող, Շենգավիթ վարչական շրջանում՝ 114 935 ընտրողից 34 450 ընտրող, իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 58 811 ընտրողից ընտրության է գնացել 10 955 քաղաքացի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ