«Եթե լցոնումներ, քվեաթերթիկների գողություններ չկան, եթե քաղաքացին իր ննջարանում կամ բաղնիքում ստանա ինչ-որ բան եւ քվեարկի, չեմ կարող խոչընդոտ հանդիսանալ, բայց, մյուս կողմից, պայքարելու ենք, որ այդպիսի քաղաքացուն այլ գաղափարական դաշտ բերենք՝ դատապարտելու փոխարեն»,-թիվ 133 մանկապարտեզի շենքում տեղակայված 8/16 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ըստ «ԵԼՔ»-ի գտած փաստաթղթերի՝ ՀՀԿ-ականները ննջարանում կամ լոգարանում են քաղաքացիներին ընտրակաշառք տվել:
Նիկոլ Փաշինյանն այնուհետեւ նշեց, որ նույն ընտրատեղամասում գունավոր գրիչներով քվեարկության դեպք է արձանագրվել: «Այդ գրիչով միայն Տարոն Մարգարյանի անվան դիմաց չի «պտիչկա» դրվում»,-ակնարկեց նա:
Այդ դեպքի մասին մանրամասն
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ