Թիվ 133 մանկապարտեզի շենքում տեղակայված 8/16 ընտրատեղամասում այսօր քվեարկեց «ԵԼՔ» դաշինքի առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա եկել էր կնոջ եւ երեխաների հետ:
Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ընտրակաշառքի բաժանման երեւույթն արդեն իսկ ապացուցված է՝ «ԵԼՔ»-ի աղմկահարույց բացահայտումների հետքերով: «Ընտրակաշառքին մասնակցում են նաեւ քաղաքացիները: Հույս ունենք, որ նրանք կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը: Մեր հույսը ԿԸՀ-ի կամ այլ մարմնի վրա չէ, կփորձենք մեր ուժերի չափով հետեւողական լինել»,-նկատեց Փաշինյանը:
Նրա համոզմամբ. «Առանց ընտրակաշառքի ՀՀԿ-ն շանս չի կարող ունենալ: ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակաշառքով կարողանում են մարդկանց ուղղորդել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ