Լրահոս
Օրվա լրահոսը

Հնգյակից տղան էլ մահացավ

Մայիս 14,2017 14:44

Այսօր ժամը 12-ի մոտակայքում մահացել է մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից եւս մեկը՝ տղան: Չնայած, որ նա կշռում էր իր մյուս քույրերից  ամենաշատը` 820 գրամ, սակայն նորածնի մոտ օրգան համակարգերի խորը անհասություն էր:

Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն ասաց, որ երկու աղջիկներն առայժմ առանց սարքի են շնչում եւ անհրաժեշտության դեպքում նրանց թթվածին է տրվում:

Տղան գտնվում էր «Մուրացան» բժշկական կենտրոնում` գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենդելյանի հսկողության ներքո:

Նշենք, որ մայիսի 6-ի առավոտյան էլ մահացել էր հնգյակի աղջիկներից մեկը, որը գտնվում էր «Էրեբունի» բուժկենտրոնում, մայիսի 7-ի առավոտյան էլ` ամենաքիչ քաշով աղջիկը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031