Երեւանի ավագանու ընտրությունների Աջափնյակ վարչական շրջանում գտնվող թիվ 6/01 ընտրատեղամասի հենց մուտքի առջեւ ասֆալտին գրված է. «Քվեարկիր խղճով»:
Ընտրողները, հուսանք, մեծամասամբ այդպես էլ անում են:
Սակայն չենք ուզում հավատալ, որ տեղամասի առջեւ խմբերով կանգնած այս երիտասարդները կարող են առաջին իսկ առիթի դեպքում ստանձնել այդ «խղճի» պարտականությունները եւ միջամտել ընտրությունների ընթացքին կամ ուղղորդել ընտրողին:
Առավել եւս, որ նույն ընտրատեղամասի հարեւանությամբ կայանած մեքենայի ապակուց ինչ-որ անձինք պատռելով պոկել էին «Ելք» դաշինքի պաստառը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ