Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյան. «Եթե քաղաքական ուժը որոշել է, որ ես պիտի լինեմ գործադիրում, ուրեմն կլինեմ այնտեղ»

Մայիս 14,2017 14:11

ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանից հետո Երեւանի ավագանու ընտրությունների թիվ 6/01 ընտրատեղամաս եկավ նրա որդին՝ Արման Սահակյանը:

Քվեարկությունը կատարելուց հետո նա շփվեց լրագրողների հետ: Անդրադառնալով ԱԺ-ում ինքնաբացարկ հայտարարելուն եւ գործադիրում իրեն տեսնելուն, Արման Սահակյանը պատասխանեց. «Միշտ կողմնակից եմ եղել, որ քաղաքական գործիչը պետք է կարողանա լսել իր քաղաքական թիմի որոշումները: Իմ քաղաքական թիմը կորոշի, թե հետագայում ինչ կլինի»:

Հարցին՝ թի՞մն է որոշել, որ ինքն ինքնաբացարկ հայտարարի, թե ինքը, Արման Սահակյանը պատասխանեց. «Ես արդեն հաստատել եմ, որ պատրաստ եմ աշխատել եւ գործադիրում եւ օրենսդիրում: Եթե քաղաքական ուժը որոշել է, որ ես պիտի լինեմ գործադիրում, ուրեմն կլինեմ այնտեղ: Իսկ թե ինչ ոլորտում կամ պաշտոնում, անկեղծ ասած, նման հարց չի քննարկվել:

Լրագրողները Արման Սահակյանից էլ հետաքրքրվեցին, թե ինքնաբացարկի պատճառն արդյոք այն չէ՞ր, որ ասում են՝ մի ընտանիքից երկու հոգի չի կարող լինել ԱԺ-ում: «Մի երգ կա, որն այսպիսի տողեր ունի. «մի տան ծառից երկու ծիրան մի պոկիր: Մեր երկրորդ ընտրատարածքի հանրությունը փաստացի դա արել է ապրիլի 2-ին: Ես կարծում եմ՝ նման խնդիր չկար, բայց ինքս եմ դեմ նման երեւույթների», – պատասխանեց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031