Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում ընտրողներից մեկը ծրարի վրա գրել էր՝ «Արժանի թեկնածու»: «Ելք» դաշինքի վստահված անձ Ռուսլան Միրզոյանը միջամտեց՝ ասելով, որ այդ քվեաթերթիկը պետք է անվավեր համարվի:
Հանձնաժողովի ՀՎԿ-ական անդամ Արայիկ Գեւորգյանի հետ վիճաբանություն սկսվեց:
«Ելքի» անդամը մտավախություն ուներ, որ քվեաթերթիկները հաշվելիս ծրարը հանվում է եւ այդ քվեաթերթիկը վավեր կհամարվի:
Այս ընտրատեղամասում մի ընտրող էլ եկել էր քվեարկելու անձնագրի պատճենով: Հանձնաժողովի նախագահը ուղարկեց անձնագրային:
Մոտ կես ժամ անց կինը վերադարձավ եւ էլի փորձեց քվեարկել՝ առանց 9-րդ ձեւի, նորից անձնագրի պատճե կար ձեռքին: Հանձնաժողովի նախագահը նրան նորից հետ ուղարկեց՝ թույլ չտալով քվեարկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ