Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանը ոստիկանությունից ուղարկված ֆաքսի մասին կխոսի քվեարկության ավարտից հետո (Տեսանյութ)

Մայիս 14,2017 13:25

ԿԸՀ նախագահը խոստացավ քվեարկության ավարտից հետո մեկնաբանել ոստիկանությունից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբ ուղարկված ֆաքսի ու ՊՊԾ գնդի հրամանատարների ներկայացրած ցուցակների մասին լուրերը:

Պարոն Մուկուչյանն այսօր առանց հարցը լսելու՝ ընդհատեց ու ասաց. «Նկատի ունենալով, որ երեկ եւ այսօր լռության օր է, եկեք հարցերի պարագայում կոնկրետացում չիրականացնենք: Դա չի նշանակում, որ մենք չունենք պարզաբանում ցանկացած հարցի վերաբերյալ, բայց չէի ցանկանա գնահատականներ հնչեցնել ներկայացված փաստաթղթերի ու դրանց որակի վերաբերյալ, որ ավելորդ չգնահատվի այս կամ այն քաղաքական ուժին դեմ կամ կողմ քարոզչություն, քարոզչության ավարտից հետո կներկայացնենք պարզաբանումներ»:

Պարոն Մուկուչյանից հետաքրքրվեցինք նաեւ չհրկիզվող պահարանների խնդրից, մասնավորապես այսօր Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ դրանք տեսանելի վայրում չեն, իսկ երեկ հրապարակվել էր տեսանյութ, թե ինչպես են ոստիկանները տեղափոխել չհրկիզվող պահարանը, ու թեեւ ոստիկանությունից պարզաբանեցին, որ պահարանը ընտրական գործընթացի հետ առնչություն չունեցող պահարան էր, պարոն Մուկուչյանն ասաց. «Մի քիչ ազնիվ լինելու պարագայում, կարծում եմ՝ պետք է ներկայացվեր ամբողջական պատկերը, որ պարզ լիներ ամբողջ տպավորությունը: Այն պահարանը, որը դուրս էր բերվել տեղամասի տեսախցիկի տեսադաշտից՝ ընտրական որեւէ փաստաթուղթ չէր պարունակում»:

Պարոն Մուկուչյանը նաեւ վստահեցրեց, որ առավոտյան բոլոր չհրկիզվող պահարանները եղել են կնքված, փակված վիճակում, դրանում համոզվել են բոլոր հանձնաժողովականները, մնացածը՝ պահարանը եղել է տեսախցիկի տեսադաշտում, թե ոչ՝ կարեւոր չէ այնքանով, որ. «Երբ խոսվում է հանգամանքի մասին ու այն որակվում է  ընտրախախտում, դա ոչ թե պետք է բավարարի որեւէ մեկի ճաշակին, այլ ընտրախախտում կարող է որակվել այն գործողությունը, որը հակասում է  ընտրական օրենսգրքի պահանջներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031