Թիվ 9/23 տեղամասում ժամը 12:30-ի սահմաններում ՀՀԿ-ի վստահված անձ Կուղյանոսյանը, որը գրանցված է որպես վստահված անձ, օգտվելով իրավիճակից (ոչ ոք չէր տեսնում), 9/22 և 9/23 տեղամասերի տեղակայման շենքի դռնով հարվածել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդ Վ.Գասպարիի մեջքին: Կազմակերպությունը դիմել է Ոստիկանություն:
«Քաղաքացի դիտորդ»
Հ. Գ. Երևանի 9/22 ընտրատեղամասի դիմաց Վարդգես Գասպարին, ի նշան բողոքի, տեղամասի մուտքի մոտ պառկել էր գետնին։