ԿԸՀ հանձնաժողովի անդամ Լիլյա Հակոբյանի ներկայացմամբ, մինչեւ քվեարկության օրը հանձնաժողովն ընդամենը երկու դիմում է ստացել: Ըստ նրա, դիմումների քանակով ավագանու այս ընտրություններն աննախադեպ են:
Նրա խոսքով, երկու դիմումն էլ ստացվել է «Ելք» դաշինքից. առաջին դիմումը վերաբերել է ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելուն, մյուսը՝ պահանջ էր հանձնաժողովից օպերատիվ միջոցներ ձեռնարկել հնարավոր խախտումները կանխելու համար: Նա հիշեցրեց, որ երկու դիմումն էլ ԿԸՀ-ն մերժել է:
Տիկին Հակոբյանի տվյալներով, ավագանու ընտրություններին մասնակցող երեք ուժերից նախապես հայտ էր գրանցվել քարոզչական մեծ պաստառներից օգտվելու համար, բայց ուժերը չեն օգտագործել իրենց պահանջած քանակից: Մասնավորապես «Ելքից» պահանջ էր եղել 185, նույնքան էլ՝«Երկիր Ծիրանին» էր պահանջել, 184 էլ ՀՀԿ-ն է պահանջել:
«Ելքը» օգտագործել է 22 պաստառ, «Երկիր Ծիրանին»՝ 8, իսկ ՀՀԿ-ն՝ 93:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ