Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վազգենն ասում էր` բանից չեմ վախենում, միայն հայը հային չսպանի»

Մայիս 14,2017 15:30

«Իր հետ, չէի ասի՝ անձնական հարաբերություններ էինք ստեղծել, բայց սպանությունից մեկ-մեկուկես ամիս առաջ իրար հետ Հայաստանում եղած իրավիճակի մասին էինք զրուցում: Ասում էր` բանից չեմ վախենում, միայն հայը հային չսպանի»,- «Առավոտի» հետ զրույցում իր հիշողությունները պատմեց ՌԱԿ գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրեանը:

Նա մայիսյան եռատոների առիթով եղել է նաեւ Շուշիում, մասնակցել Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ կազմակերպված միջոցառումներին: Մեզ պատմում է նաեւ Կարեն Դեմիրճյանի հետ իր զրույցից մի հատված. «Ասացի` պարոն Դեմիրճյան, հիմա որ անկախացանք, Ձեր տեսիլքով ե՞րբ ենք Եվրոպա կամ Ամերիկա դառնում: Ձեռքը թափ տվեց: Ասաց` դու որ ծնվեցիր, միանգամից վազեցի՞ր. ելար, ընկար, աթոռին, պատին կպնելով քայլեցիր, մինչեւ լավ քայլեցիր, հետո վազեցիր ու վազքի մրցակցությունների մասնակցեցիր: Մեր հայրենիքն էլ այդպես է: Մի քանի սերունդ պետք է փոխենք, որ մրցակցություն մտնենք»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ այսօր երիտասարդ սերնդի հետ մշակվող հարաբերությունները, դրանց որակը պետք է փոխվեն. «Կան երիտասարդներ, որոնք կարծում են, որ այլ ճանապարհներով պիտի առաջ գնան, բայց կան նաեւ շատ երիտասարդներ, որ իրենց քրտինքով, աշխատանքով են գնում: Նման բաներ են, որ պետք է փոխվեն: Վարչապետի խոստումներից մեկն էլ դա է: Հուսանք, որ պիտի կատարվի»:

 

Կարդացեք

«Առավոտ»

13.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031