4/1 տեղամասում ընտրողներից մեկը մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին ու ասել, որ 1242 հերթական համարի տակ գրանցված Նորայր Ավետիքի Բարսեղյանը մահացած է: Հանձնաժողովի նախագահը հարցում է արել Ոստիկանություն՝ ճշտելու տեղեկատվության ճշմարտացիությունը:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդին հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ գրանցամատյանում կգրանցեն այն ժամանակ, երբ ճշտվի՝ վերոհիշյալ անձը մահացած է, թե ոչ:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հաղորդագրություն