Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):
Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն