Լրահոս
Օրվա լրահոսը

Խոչընդոտել են դիտորդ Վարդգես Գասպարիի լիազորությունները՝ հարվածել տեսախցիկին (Տեսանյութ)

Մայիս 14,2017 10:54

1/2 07:30:00 Կուտակումներ տեղամասի մոտ

Վարտգեզ Գասպարին գտնվել է 9/23 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս կողմից դիտարկված խախտումները հետևյալն են. տեղամասի դիմաց ժամը 7:30-ից մոտ մեկ, մեկուկես ժամ կայանած է եղել ավտոմեքենա: Հանձնաժողովի նախագահը մոտեցել է վարորդին խնդրելու համար, որ հեռացնի մեքենան, բայց վերջինս չի հեռացրել մեքենան: Տեղամասի դիմաց ժամը 08:15-ի սահմաններում մոտ 5-6 մետր հեռավորության վրա հավաքված են եղել անհայտ անձինք: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկել: Դիտորդի մոտենալուց խումբը ցրվել է:

2/12 08:30:00 Դիտորդի լիազորությունների խոչընդոտում

Վարտգեզ Լիվանի Գասպարին,14.05.2017թ. գտնվել է թիվ 9/23 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). ժամը 8:30-ի սահմաններում տեխնիկական սարքի մասնագետը, հարվածել է Գասպարիի տեսախցիկին, օբյեկտիվը հեռացրել իր ուղղությունից՝ այդպիսով խոչընդոտելով դիտորդի նկարահանմանը: Դիտորդը նկարել է մասնագետին, առկա է տեսագրություն: Հանձնաժողովի նախագահը որևէ գործողություն չի ձեռնարկել խախտումը դադարեցնելու համար:

2/12 09:41:00 Դիտորդի լիազորությունների խոչընդոտում

Վարտգեզ Լիվանի Գասպարին գտնվել է թիվ 9/23 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). Ժամը 8:20-ի սահմաններում անհայտ անձ, որը ձեռքին ուներ ինչ-որ տարբերանշան (բեյջ), հարվածել է Գասպարիի տեսախցիկին և արագ հեռացել տեղամասից: Դիտորդը նկարել է անձի դեմքը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է հայտնել, թե արդյոք գրանցված է նշված անձը գրանցամատյանում թե ոչ և ով է նա:

2/12 07:40:00 Դիտորդի իրավունքների սահմանափակում

Սիրանուշ Մանուչարյանը, 14.05.2017թ. գտնվել է թիվ 7/43 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). Դիտորդին 7.40-8.00 արգելվել է ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումը հետնամասի կողմից դիտարկելու, համապատասխան հատվածում ազատ տեղաշարժվելու և լուսանկարելու իրավունքի իրականացումը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն նախագահի կողմից, փոխարենը, ստեղծվել են անհիմն խոչընդոտներ: Դիտարկումը թույլատրվել է միայն Նախագահի կողմից հեռախոսազանգով ճշտումներ կատարելուց հետո, խախտումը գրանցամատյանում ևս գրանցվել է Նախագահի կողմից անհիմն խոչընդոտներ ստեղծելուց հետո: Գրանցամատյանի համապատասխան էջը լուսանկարելու դիտորդի իրավունքը ևս որոշ ժամանակահատված սահմանափակվել է և թույլատրվել է միայն Նախագահի կողմից հեռախոսազանգով ճշտումներ կատարելուց հետո:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    Վարդգէս Գասպարին իր ողջ գիտակցական կեանքը նուիրել է հայութեան խնդիրներին: Աւելի երիտասարդ տարիքում` յանուն Արեւմտահայաստանի ազատագրութեան սփիւռքահայ առաջադէմ երիտասարդութեան մղած անձնազոհ, բայց անհաւասար պայքարին, իսկ հայրենադարձուելուց յետոյ, Հայաստանում օրինականութեան վերականգնման, քաղաքացիական իրաւունքների եւ արդարութեան համար մղուող պայքարին:
    Աւա՜ղ, Գասպարիի անբասիր հայի տեսակը արժէք ու պահանջարկ չունի ո՛չ Հայաստանում, ոչ էլ Սփիւռքում:
    Փաստ, որ ամէն լակոտ ու թափթփուք կարող է անպատիժ կերպով ձեռք երկարել Գասպարիի կամ Ալեք Ենիգոմշեանի նման նուիրեալների վրայ:
    Դրա համար էլ էս օրին էք. ձեզ հասնում է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031