Դանիել Աղազարյանն այն սփյուռքահայերից է, որոնք իրենց լուռ եւ նշանակալի ներդրումն են կատարում հայաստանյան կյանքում: Շուտով կլրանա նրա տիկնոջ՝ Անուշ Բաղդասարյանի մահվան 2-րդ տարելիցը: Տիկնոջ հիշատակը նշելու նպատակով պարոն Դանիելը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը նվիրաբերեց կլորիկ գումար՝ շահառու երեխաներին մատուցվող ամենօրյա սննդի ծախսերը հոգալու համար: Կարիքավոր մարդկանց օգնելն ամենալավ ձեւերից մեկն է՝ հիշելու եւ պատվելու մեր սիրելի անցավորներին: Թող այս օրինակը «վարակիչ» լինի բոլորիս համար:
Սեփ. լր.
«Առավոտ»
13.05.2017