Արդեն հաղորդել ենք, որ 9/46 տեղամասում ժամը 21:30 րոպեին ոստիկանները բացել էին դռները եւ ընտրատեղամասի քվեարկության սենյակից դուրս տարել չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում են քվեաթերթիկները:
«Ելք» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը կեսգիշերն անց այցելել էր 9/46 տեղամաս՝ պարզելու թե ոստիկանության ներգործությամբ բացված չհրկիզվող պահարանը ինչ վիճակում է։
Ոստիկանների բացատրությամբ՝ տեղամասում մեկից ավելի չհրկիզվող պահարաններ կան, ինչը նաեւ արձանագրել էր «Ելքի» ներկայացուցիչը: Դավիթ Խաժակյանը նաեւ արձանագրել էր այս տեղամասում ոստիկանների «արտառոց» չափի ներկայություն:
Մանրամասն՝ տեսանյութում