Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը կարճել է ՀՀԿ ցուցակի գրանցման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ «Ելք» դաշինքի հայցի քննությունը (Տեսանյութ)

Մայիս 14,2017 08:24

Վարչական դատարանը 20 րոպե տեւած քննությունից հետո կարճել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 12-ի որոշումը անվավեր համարելու և Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակի գրանցման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ «Ելք» դաշինքի հայցի քննությունը՝ ժամկետը սպառվելու պատճառաբանությամբ:

Դատարանը շաբաթ օրը միայն ժամը 23:35 էր վարույթ ընդունել դիմումը։

Ավելի վաղ Վարչական դատարանը վերադարձրել էր ժամը 17:55 մուտքագրված հայցը, որպես հիմք նշելով, որ լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը չի կցել լիազորությունները հաստատող փաստաթուղթը: Դատարանը պահանջել էր, որպեսզի լիազորագիրը ստորագրված լինի դաշինքի մաս կազմող երեք կուսակցությունների գործադիր մարմինների կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031