«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հետևել է ընտրատեղամասերում առկա իրավիճակին և արձանագրել է, որ 14.05.2017թ. 01:20 –ի դրությամբ կից ներկայացվող տեսանյութում արտացոլված ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները բացակայում են տեսանելի վայրից` տեսախցիկների տեսադաշտից:
Մենք այս երևույթը դիտարկում ենք որպես ՀՀ ընտրական օրենքի խախտում և ունենք մտավախություն, որ հանցագործության հետքերը թաքցնելու համար սերվերների վրայից կհեռացվեն հանցակազմ պարունակող տեսագրությունները:
Քանի որ նաև թիվ 4 ընտրատարածքի ընտրատեղամասերում շուրջ 30 րոպե ամբողջությամբ խափանված է եղել հեռարձակումը, իսկ 9/46 –ում արձանագրել ենք ոստիկանների կողմից չհրկիզվող պահարանի հետ կատարվող գործողություն` տեղափոխություն և պահարանի բացված դռներ:
Տեսախցիկների միջոցով տեսնում ենք նաև, որ Ավան համայնքում թվով 23 ընտրատեղամասից 12-ում սեյֆ չկա, համենայն դեպս տեսախցիկի առջև տեղադրված չէ:
Չորրորդ ընտրատարածքի տեղամասերում տեսախցիկներն անջատվեցին:
Պահանջում ենք պատկան մարմիններից հաշվետվություն իրավիճակի վերաբերյալ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն