Ուկրաիանայի մայրաքաղաք Կիեւում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2017»-ը: Այս տարի Եվրոպան «Եվրատեսիլ-2017»-ի հաղթող ճանաչեց եզրափակիչ անցած 26 երկրների ներկայացուցիչներից Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալին՝ 758 միավորով:
Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը 79 միավորով 18-րդ տեղում է: Նրան միավորներ տվեցին հետեւյալ երկրները
Սան Մարինո-4
Մոնտենեգրո-4
Ալբանիա-7
Մալթա-1
Դանիա-1
Հունաստան-8
Լիտվա-3
Մոլդովա-6
Սերբիա-5
Ավստրալիա-1
Բուլղարիա-4
Իտալիա-4
Հունգարիա-2
Սլովենիա-3
Վրաստան-3
Լեհաստան-2
Երկրորդ տեղում էր Բուլղարիան՝ 615 միավորով, իսկ 374 միավորով երրորդ տեղում Մոլդովան էր:
Նշենք, որ Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալի հաղթանակի գործակիցը նշվել էր 15/8, իսկ Արծվիկ Հարությունյանին՝ 9/4:
Մրցույթն այս տարի կիսաեզրափակիչ փուլերով անցկացվեց մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին՝ եզրափակչով: Արծվիկը ելույթ էր ունեցել մայիսի 9-ին՝ կիսաեզրափակիչ փուլում՝ հաղթահարել այդ փուլը եւ եզրափակչում ներկայանալով 5 համարի ներքո:
Հաղորդավար Լուսինե Բադալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը միշտ էլ շատ լավ է ներկայանում մրցույթին. «Իմիջիայլոց, այդքան հեշտ չէ տասնյակ մտնել, նույնիսկ կիսաեզրափակիչ անցնելն է բավական բարդ»:
Մրցույթն այս տարի անցկացվեց «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ