Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փառահեղ կատարում էր Արծվիկի ելույթը» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 14,2017 01:10

Կիեւում ընթացող «Եվրատեսիլ 2017»-ի  եզրափակչի հայաստանյան ներկայացուցչի՝ Արծվիկի ելույթը փառահեղ որակեցին երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը եւ ոճաբան Արմեն Գալյանը Aravot.am-ի հետ զրույցում: Նրանք միացել էին Հայաստանում Եվրատեսիլի երկրպագուների պաշտոնական ակումբի՝ OGAE Armenia, «Եվրատեսիլ 2017»-ի դիտում-քննարկմանը, որը անցկացվում էր «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում:

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց իր համակրած երկրների՝ Շվեդիայի, Ռումինիայի, Նորվեգիայի ներկայացուցիչներին, բայց նշեց նաեւ, որ հավանում է Արծվիկի կատարած երգի որոշ հատվածներ. «Որքան էլ լավ տիրապետենք երաժշտությանը, մենք Շվեդիա չենք, որը երաժշտության  «ինկուբատորն» է: Ամեն դեպքում հասունանալու տեղ դեռ շատ ունենք: «Եվրատեսիլ»-ը միակն է իր մեծության եւ շքեղության տեսակի մեջ ամբողջ աշխարհում ու դրանով էլ պայմանավորված է երգիչների ձգտումը այնտեղ հասնելու, որովհետեւ սա շատ կարճ ճանապարհ է անմիջապես ճանաչված դառնալու»:

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը թեպետ  «Դեպի Եվրատեսիլ» նախագծում մրցում էր Արծվիկի հետ, սակայն հիմա Արծվիկի մտերիմ ընկերուհին է եւ իր աջակցությունն է ցուցաբերում Հայաստանից՝ պարբերաբար երկրպագուների ողջույնները ուղարկելով Կիեւ. «Ես իր կողքին եմ թեկուզ հեռվից»,-ասաց երգչուհին: Նա Արծվիկի ներկայացրած երգի մասին խոսելիս՝ ասաց, որ որքան էլ այն դարձավ քննարկումների առիթ, այնուամենայնիվ Եվրոպայում լավ է ընդունվել. «Այնտեղի բեմի բեմադրությունը շատ ավելի լավն է»:

Ոճաբան Արմեն Գալյանն էլ նշեց, որ շատ լավ է վերաբերվում Արծվիկի ոճային կերպարին. «Իմ կարծիքով Ֆաինան ամբողջական ու հետաքրքիր, ժամանակակից կերպար է ստացել՝ հատկապես սեւի եւ փայլի բազմաշերտության տեսակետից»:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնում է Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկ Հարությունյանը՝ ”Fly With Me” երգով, որի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031