Լրահոս
Օրվա լրահոսը

Նորընտիր պատգամավորի թանկարժեք նվերը՝ Շիրակի մարզպետի սանիկներին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 14,2017 00:19

Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը, որտեղ ապրում են մինչեւ 8 տարեկան ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, և որոնց մեծ մասի կնքահայրը Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն է, այսուհետ նոր էներգահամակարգ կունենա։ Այն կջեռուցվի արևային համակարգով՝ հաստատության ծախսերը տարեկան կրճատելով 4 միլիոն դրամով։ Խնայած գումարն էլ, բնականաբար, կներդրվի երեխաների առողջության կայունացման, զարգացման, կրթական ծրագրերի մեջ։

Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանի, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Շիրակի մարզից ամենաշատ ձայներ հավաքած նորընտիր պատգամավոր Արման Սահակյանի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտոնապես տրվեց այդ ծրագրի մեկնարկը, որը կոչվում է «Վերականգվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք»։

Հետաքրքիրն այն է, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը բարերարին իր շնորհակալությունը հայտնեց ոչ միայն որպես մարզպետ, այլ որպես կնքահայր։ Նշենք, որ ծրագիրը իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության կողմից։

Ֆինանսավորողը ԱԺ նորընտիր պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանն է։  Բացի «Երեխաների տնից», արևային համակարգի կանցնեն Գյումրու ևս 5 սոցիալ-կրթական ու մշակութային հաստատություններ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031