Երեւանի հրաձգության ՄՊՄԴ-ում մեկնարկել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությանը: Առաջին օրը հրաձիգները մրցեցին 10 մ օդամղիչ հրացան եւ վազող թիրախ` նորմալ վազք վարժություններում, որի ժամանակ Հայաստանի նոր ռեկորդ սահմանվեց: Հեղինակը Ալլա Պողոսյանն է, որը օդամղիչ հրացան մրցաձեւի նախնական փուլում խոցեց 414,9 նիշ՝ գերազանցելով արդեն նախկին ռեկորդակիր Մարիամ Միքայելյանի 414,5 արդյունքը:
Ըստ մրցաձեւերի, մրցանակային եռյակները կազմեցին.
Օդամղիչ հրացան` տղաներ, 60 կրակոց. Նարեկ Ադամյան, Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան:
Օդամղիչ հրացան` աղջիկներ, 40 կրակոց. Անուշ Նալբանդյան, Ալլա Պողոսյան, Մարիամ Սահակյան:
Վազող թիրախ` նորմալ վազք տղաներ, 30+30 կրակոց. Հովհաննես Մարգարյան, Հովհաննես Աբրահամյան, Արթուր Պետրոսյան:
Վազող թիրախ` նորմալ վազք աղջիկներ, 20+20 կրակոց. Գոհար Վարդանյան, Սաթենիկ Մեժլումյան, Մերի Հարությունյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ msy.am-ի