Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Ղազարյան. Պանրի բարձր որակը պարտադիր է, այն ամենօրյա կերակրատեսակ է

Մայիս 13,2017 18:28

«Տնտեսական օրակարգ ասուլիսների շարք» ծրագրի շրջանակներում մայիսի 13-ին Հայաստանում պանրագործության և գինեգործության  զարգացման ծրագրերի, արտահանման խնդիրների  մասին խոսեցին ոլորտի մասնագետներ ՀՀ գյուղատնտեսության նախարարության  ագրոհաշվարկման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը, արտահանման  միության նախագահ Արմեն Գիգոյանը: Հայաստանի խաղողագործության և գինեգործ հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Զարուհի  Մուրադյանը:

«Այսօր Հայաստանում գործում է պանիր արտադրող ավելի քան 60 կազմակերպություն: Պանիր արտադրում են ինչպես խոշոր և միջին ձեռնարկությունները, այնպես էլ փոքր արտադրամասերում»,-ասաց Գևորգ Ղազարյանը: Հավելեց նաև, որ հայկական պանրի երկու տեսակ՝ ՙ «Լոռին» և «Չանախը» արտադրվում են բոլոր գործարաններում:

Նա տեղեկացրեց, որ վերջին տարիներին արտահանման ծավալները հասնում են 18 հազար տոննայի: Արտահանումն հիմնականում  իրականացվում է ՌԴ-ի, Վրաստանի, երբեմն էլ ԱՄՆ-ի տարածքով: Հիմնական սպառողը ՌԴ-ն է:

Ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում՝ նորագույն տեխնոլոգիաների, վերապատրաստված մասնագետների շնորհիվ  հայկական պանրատեսակների կողքին արտադրվում են միջազգային չափանիշներին հասնող եվրոպական տեսակներ:

«Մեր շուկան հարուստ է և տեղական, և արտասահմանյան պանրի տեսակներով, տեսակները գնալով շատանում են՝ պահպանելով որակական բարձր հատկանիշները, որի գրավականը անարատ կաթն է»,-ասաց Արմեն Գիգոյանը:

Նրա խոսքով արտահանման ոլորտը ևս խնդիրներ ունի:

«Լինում են դեպքեր, երբ արտաադրողները գոհունակ չեն արտահանման ժամանակ մաքսային կետերում առաջացող տեխնիկական խնդիրների պատճառով,որոնք լինում են  զննման ժամանակ»,- հավելեց պարոն Գրիգոյանը:

Գինեգործության խնդիրները ևս նույնն են:

Մեր ոլորտում բարեփոխումները ևս իրականացման փուլում են:

Զարուհի Մուրադյանի խոսքով ստեղծվում են հատուկ այգիներ, որոնք հագեցած են նոր սորտերի տնկիներով, համային յուրահատուկ տեսակներով:

«Մեր առաջնային խնդիրներից է հին սորտերի պահպանումն ու տարածումը»,-ասաց Զարուհի Մուրադյանը,- «մյուս կարևոր խնդիրը գինին հասցնելն է «Սեղանի գինու» մակարդակի: Այսինքն` գինին ճանաչելի դարձնել խաղողի ծագման վայրից: Դրսում հայկական գինու սպառողը պետք է պիտակի վրա տեսնի այդ ամենը: Եվ ըստ այդմ կորոշվի  գինու որակական հատկանիշը: Սրանով էլ այն կարժևորվի»:

Իր խոսքն ավարտելով՝ Զարուհի Մուրադյանն ասաց,որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում:

Նունե ԱՍԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031