Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել, ինչը հետևանքով զոհվել է 20 մարդ:
Վթարը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մուղլա-Անթալիա մայրուղու վրա:
«Սկզբնապես զոհերի թիվը 17 էր, բայց հիվանդանոցում մահացել են ևս 3-ը: Այժմ մենք ունենք 20 զոհ, 11 վիրավոր, որոնք գտնվում են ծանր վիճակում: Դա զբոսաշրջային ավտոբուս էր»,- NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մուղլայի նահանգապետ Ամիր Չիչեքը:
Նա հավելել է, որ վթարի պատճառ կարող էր դառնալ այն, որ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը:
Զոհերի և վիրավորների քաղաքացիության մասին տեղեկություն չի հրապարակվել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ