ՀՀ-ում վերջին տարիներին շարունակում է խորանալ ծերացման երեւույթը. մահացության ցուցանիշն աճելու միտում ունի: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողներին ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Նրա տվյալներով՝ ծնելիությունը Հայաստանում շարունակելու է նվազել, ընդ որում, ծնունդների եւ մահերի թվերն առաջիկայում հավասարվելու են. «Ներկայում 12.000-ով ծնելիությունը գերազանցում է մահացությանը»:
Ինչ վերաբերում է արտաքին միգրացիային, մասնագետը նշեց, որ ՀՀ-ից միգրացիոն հոսքերը հիմնականում ուղղված են դեպի ՌԴ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ