Այս օրերին Հայաստանում ընթանում է Հակածերացման բժշկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Առողջության քառյակ՝ ժամանակակից հակածերացման ռազմավարություն» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցելու համար Երևան են այցելել արտասահմանյան ճանաչված բժիշկներ։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Երևանում արդեն 15 տարի գործող «Լիտե» էսթետիկական բժշկության կլինիկայի հիմնադիր-ղեկավարՄարինա Շատվորյան-Պառավյանին և Մոսկվայում պրոֆեսոր Կալինչենկոյի «Ընտանեկան զույգի` տղամարդու և կնոջ առողջության ու երկարակեցությանկլինիկայի» սրտաբան Լեոնիդ Վորսլովին։
Բժիշկները նշել են, որ Հայաստանի արևը, ջուրը, օդը և սնունդն առավել բարենպաստ պայմաններ կարող են ապահովելերկարակեցության և հակածերացման ռազմավարության իրականացման համար։ Քննարկվել են ժամանակակից բժշկագիտության ընձեռած հնարավորությունները մարդկությանը հուզող խնդրի` երկարակեցության, լուծմանն ուղղված աշխարհի փորձը Հայաստանում ներդնելու մեխանիզմները։
Նախարարը մասնագետների հետ քննարկել է Հայաստանում «Դետոքս» և «Anti-Age» ճանաչված կլինիկաների ստեղծման հեռանկարները և այդ ուղղությամբ կանխատեսվող գործնական քայլերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերել շատ կարճ ժամանակում առաջիկա քայլերի ժամանակացույց կազմել Երևանում և Հայաստանի առողջարանային քաղաքներում ինչպես Կալինչենկոյի, այնպես էլ` կորեական, գերմանական և շվեյցարական կլինիկաների մասնաճյուղեր ու դուստր ձեռնարկություններ ստեղծելու նպատակով։
Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ դա կարող է խթանել Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը։
ՀՀ առողջապահության նախարարություն