Անցնող շաբաթ Տավուշի մարզում անձրեւային եղանակ էր: Չնայած դրան,մարզի տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհին նորոգման աշխատանքներ էին կատարվում: Ճանապարհի առանձին հատվածներ գրեյդերով հարթեցվում էր, փոսերը լցվում ասֆալտով:
Ստորեւ ներկայացվող լուսանկարներն արվել են մայիսի 11-ին, Հաղարծին գյուղում: Միջպետական ավտոճանապարհի Հաղարծինի հատվածը փոսառատ է: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է Հաղարծին գյուղում ճանապարհի կապիտալ շինարարության մասին:
Այս պատճառով Հաղարծնի բնակիչները հուսով են, որ ճանապարհը հարթեցնելուց, փոսերը լցնելու հետո ճանապարհի այդ հատվածում ասֆալտի նոր շերտ կփռվի: Նշենք, որ մայիսի 10-ին Իջեւան քաղաքում, ի նշան բողոքի, միջպետական ավտոճանապարհը փակած իջեւանցիների պահանջներից մեկը ճանապարհների վիճակը բարելավելն էր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ