Մայիսի 14-ին Երաժշտության մոսկովյան միջազգային կենտրոնում հայկական կինոերաժշտության երեկո է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Ռուսական ֆիլհարմոնիա» Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը (Симфонический оркестр Москвы “Русская филармония”) կներկայացնի հայկական ֆիլմերի մեղեդիներ։
«Մեր մանկության տանգոն» խորագիրը կրող երեկոյի հատուկ հյուրերն են լինելու Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արա Բաբաջանյանը, Նատալյա Բեսպալովան, հայտնի այլ արվեստագետներ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
Հասարակայնության հետ կապերի բաժին