Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անգամ Թումանյանն էլ խոսեր, էլի կասեին՝ բա մեր բյուջե՜ն, բա մեր վարկե՜րը». Միլիտոնյանը՝ դպրոցներն օպտիմալացնելու մասին (Տեսանյութ)

Մայիս 13,2017 12:22

ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի՝ օրերս արված դպրոցներն օպտիմալացնելու հանձնարարականի նպատակը բյուջեն  ազատելն է որոշակի պարտականություններից: «Հայելի» մամուլի ակումբում այսօր Միլիտոնյանն ասաց, որ սա հարվածելու է առաջնահերթ սահմանամերձ գյուղերի դպրոցներին. «Սահմանամերձ գյուղերում աշակերտների թիվը կատաստրոֆիկ պակասել է, արդյոք հաշվարկե՞լ են՝ այդ գյուղերի երեխաները սովորելո՞ւ են, թե ոչ, ինչպե՞ս են գնալու հարեւան գյուղի դպրոց, կարո՞ղ են գնալ, թե ոչ: Գումարի հետեւեն ընկած՝ արդյոք կենսական շահերը չե՞նք ոտնահարում»:

Գրողների միության նախագահի համոզմամբ՝ գյուղի ուսուցիչը մտավորական է, հարգանք վայելող անձ. «Դպրոցը կսեփականաշնորհեն, գյուղը կզրկվի իր մտավոր դիմագծից…Եթե հիմա իմ փոխարեն այստեղ նստած լիներ Թումանյանը, էլի կասեին՝ բա մեր բյուջե՜ն, բա մեր վարկե՜րը…մտավորականի խոսքը անձի խնդիր չի, այն ժողովրդի կյանքի ու փորձի խնդիր է, որը պետք է հաշվի առնել»:

Էդվարդ Միլիտոնյանի համոզմամբ՝ «կացնային» մեթոդով ազգի հոգեւոր թելերը կտրելն անթույլատրելի է: Անդրադառնալով Լեզվի պետական տեսչության լուծարմանը՝ Միլիտոնյանն ասաց, որ դա անթույլատրելի է՝ լեզվամտածողության պահպանման խնդիր կա: Իսկ թե որքանով է նախորդ տարիներին տեսչությունը նպաստել այդ խնդիրների լուծմանը, Միլիտոնյանի խոսքով՝ կառույցի վերահսկողական գործառույթները պետք է ճշգրտվեին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031