«Օպտիմալացումը բուհերում, օրինակ, վաղուց ներդրվել է՝ ամբիոններ եւ ֆակուլտետներ են միացվել: Այսպես տարածքներ են շահում եւ ֆինանսական հարցեր լուծում»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ դպրոցներն օպտիմալացնելու հանձնարարականին, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նրա բնորոշմամբ՝ եթե օպտիմալացումը պետք է լրացուցիչ գործազրկության հանգեցնի, դա մեծ վնաս կհասցնի առանց այդ էլ արտագաղթող երկրին. «Բացի այդ, օպտիմալացման հետեւանքով տարածքները ջրի գնով կյուրացվեն, տրամադրվեն ծանոթ-բարեկամներին: Դա ավանդույթ է: Գնացեք «Վերնիսաժ» ու տեսեք, որ ինչ-որ դպրոցի կենսաբանության դասարանի ողջ ապրանքը վաճառվում է»:
Հոգեբանը միաժամանակ նշեց՝ եթե դպրոցը նախատեսված է հազար երեխայի համար, բայց ուսանում է 100-ը, բնականաբար, ավելորդ ծախսերի խնդիր կա: «Բայց լուրջ հաշվարկներ են պետք, հետագայում հնարավոր չի լինի, ասենք, դպրոց կառուցել նորից»,-նկատեց Սամվել Խուդոյանը:
Անդրադառնալով Լեզվի պետական տեսչության լուծարման որոշմանը՝ Խուդոյանը կարիք հայտնեց, որ անիմաստ է այդ կառույցը փակելը. «Այն շատ կարեւոր հարցեր է լուծում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ