Մայիսի 12-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում քամու հետևանքով բարդին կոտրվել և ընկել է 3-րդ հարկի պատշգամբի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է թիվ 10 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) բաց պատշգամբի վրա:
Փրկարարները Կենտրոն-Կանաչապատում փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ, Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի օգնությամբ ծառի կոտրված հատվածն իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, ԵՓՎ պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը, ՓԾ օրվա պատասխանատու, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, ԵՓՎ Կենտրոն բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կ. Ոսկանյանը և Երևան քաղաքի բնապահպանության վարչության պետ Ա. Մարտիրոսյանը:
ՀՀ ԱԻՆ