Ներկայացնում ենք հատված ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ հարցազրույցից.
– Մտադրություն ունե՞ք վերադառնալ պետական համակարգ։
– Մտադրությունն ինձանից չի գալիս, ամեն մեկն էլ մտադրություն միշտ կունենա։ Դու պետք է պահանջված լինես, նախ։ Ես էդքան տարիներ որ աշխատել եմ, ես դա էլ եմ գնահատում, ես չպետք է ընկնեմ ծանոթ ճարեմ, մարդ ճարեմ, խնդրեմ։ Եթե որեւիցե տեղամասում պահանջ կա, իհարկե, կցանկանամ։ Գիտե՞ք, կյանքում եւ փիլիսոփայության մեջ կա փորձ եւ կա էքսպերիմենտ։ Փորձով է ամեն ինչ հաստատվում, եւ էդ փորձառությունը, որ դու ունես, որ ձեռք ես բերել, պետությունը քո վրա էդքան ներդրում է արել, դա մեծ կապիտալ է։ Սա բոլոր էն մարդկանց համար եմ ասում, որոնք ավելի բարդ ժամանակներ են ապրել ու անցել են ճանապարհ։
– Այսինքն՝ թիմի՞ խնդիրն էր, Դուք Գագիկ Խաչատրյանի թիմից էիք, դրա՞ համար չցանկացան Ձեզ հետ աշխատել։
– Ուրեմն ես ուզում եմ հայտարարել, որ ես Գագիկ Խաչատրյանին շատ հարգում եմ, իր հետ աշխատել եմ 1996 թվականից, բայց երբեք ես որեւիցե անձի թիմից չեմ եղել, ոչ մի նախարարի թիմից չեմ եղել։ Ինձ համար կարեւորը պետությունն է, պետական շահն է, պետական աշխատանքն է։ Փառք Աստծո, էնպիսի հետաքրքիր մարդկանց հետ եմ աշխատել, այդ թվում՝ Գագիկ Խաչատրյանի։ Ամեն մեկն իր յուրահատկությունն ունի, ամեն մի ղեկավար ունեցել է իր առանձնահատկությունները, իր ուժեղ եւ թույլ կողմերը, նպատակասլացությունը, աշխատասիրությունը, խնդիրներ դնել-լուծելու ունակությունը, կարողությունը։ Եղել են նաեւ, իհարկե, այդ պաշտոնին ոչ համարժեք մարդիկ, եթե մեր համակարգի մասին է խոսքը։ Նմանների հետ էլ ստիպված աշխատել ես։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում