Մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծին ահազանգել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և տեղեկացրել, որ դաշինքի ներկայացուցիչը, որպես ընթերակա, մասնակցում է դեպքի վայրի զննությանը, ոստիկանության հետ համաձայնություն է ձեռք բերվել փաստաթղթերը գործի նյութերին կցելու վերաբերյալ:
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցները եղել են դեպքի վայրում, պարզաբանումներ ստացել ոստիկանության իրավասու ներկայացուցչից:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է նշված հարցի քննարկման ընթացակարգ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ