Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա ո՞ւմ աչքին են թոզ փչում». «Ժողովուրդ»

Մայիս 13,2017 10:35

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում կուսակցական կառավարում գոյություն չունի: «Ինչքան էլ Սերժ Սարգսյանը փորձի ցույց տալ, թե՝ տեսեք, գործադիր մարմին է հավաքվում, ինչ-որ որոշումներ են կայացվում, խորհրդին են ներկայացնում, այդպիսի դեպք չեք հիշի, որ որեւէ մեկը Սերժ Սարգսյանի կարծիքին դեմ է եղել, կամ ինչ-որ դեպք չեք հիշի, որ որոշումները նախօրոք հայտարարվեն,- ասաց նա՝ հավելելով,- տոտալիտար կառավարման համակարգ է, հիմա ո՞ւմ աչքին են թոզ փչում»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, Կարապետյանի կարծիքով՝ ավելի շատ արվել է քարոզչական նպատակներով, քան կառավարման համակարգի մեջ ինչ-որ բան փոխելու համար: «Իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր հասկանում են այս իշխանության, այսպես կոչված, հոգին եւ թալանի մոլուցքը, չեն գնում համագործակցության»,- ասաց նա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031