Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկությունների եւ երազանքների տարբերությունը

Մայիս 13,2017 10:00

Տարկովսկու «Սթալքեր» ֆիլմում եւ, համապատասխանաբար, սկբնաղբյուր գրքում խոսվում է մի մարդու մասին, որը ինքնասպանություն է գործում, երբ իր իրական ցանկություններն իրականանում են: Հավանաբար, նա իր ցանկությունների մասին չափից դուրս լավ կարծիքի էր: Ձեւակերպել իրական ցանկությունը՝ դա այնքան էլ հեշտ ու անվնաս գործ չէ: Բայց անհրաժեշտ: Առանց այդ ձեւակերպումների կյանքն անիմաստ է դառնում: Երբեմն նաեւ՝ ձեւակերպումներով է այդպիսին դառնում, ինչպես երեւում է վերոհիշյալ օրինակից:

Եթե մեզանից որեւէ մեկին հարցնեն՝ ինչ ենք մենք ցանկանում, պատասխանն, ամենայն հավանականությամբ, կլինի՝ ուզում եմ, որ իմ աշխտավարձը տասն անգամ բարձրանա: Ուզում եմ լավ մեքենա, լավ տուն, առողջություն հազարտներիս, գուցե, եթե խոսքը երիտասարդ տղամարդու մասին է՝ բազմաթիվ հաջողությունները սիրային ճակատում: Եվ վերջապես՝ ուզում եմ արդար, օրինական երկրում ապրել:

Ինձ թվում է, դրանք ցանկություններ չեն՝ դատարկ երազանքներ են: Որովհետեւ ցանկությունը պետք է ձեւակերպված լինի որպես մտածված, գիտակացված մի ընտրություն: Եթե ուզում եք՝ որպես կյանքի իմաստ: Ես խիստ կասկածում եմ, որ որեւէ մեկը հոգու խորքում ընդունի, որ թվարկած ցանկություններն իր կյանքի իմաստն են: Իսկ եթե մարդն ապրում է առանց իմաստի, առանց նպատակի, ոչ մի դղյակ եւ մի թանկաժեք մեքենա նրան երջանիկ չի դարձնի:

Օրինակ, «ես ուզում եմ ապրել օրինական երկրում»: Դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ կա «օրիական երկիր» կամ քո երկիրն ինչ-որ հրաշքով պետք է դառնա օրինական, եւ ես պետք է «ոտքս ոտիս քցած» վայելեմ այդ օրինականությունը: Բայց ինքս ողջունեմ օրենքի կոպիտ խախտումները, կամ ինքս՝ ինձ «վստահված օղակում» ապօրինություններ գործեմ:

Այնպես որ ցանկացած մարդ իր ցանկությունների մասին բարձրաձայնելուց առաջ պետք է ինքն իրեն հարց տա՝ իսկ ես իսկապե՞ս եմ դա ցանկանում, թե՞ խոսում եմ այդ ցանկության մասին այն պատճառով, որ, օրինակ, իմ միջավայրում ընդունված է նման բաներ ցանկանալ: Ես իսկապե՞ս եմ ցանկանում, որ թուրքերը մեզ վերադարձնեն Մասիս սարը: (Եվ եթե վերադարձնեն` ի՞նչ եմ այդ սարի հետ անելու): Թե՞ բարձրաձայնում եմ իմ այդ ցանկության մասին, որովհետեւ դա ընդունված է «ազգային իղձ» համարել: Ես իսկապե՞ս եմ ցանկանում ոստիկան  դառնալ: Թե՞ ինձ պարզապես ասել են, որ «միլիցեքը լավ փող են առնում»:

Լրջարեն ձեւկերպել սեփական ցանկությունները անհրաժեշտ է, բնականաբար, ոչ միայն անձնական, այլեւ համազգային մակարդակով: Թվում է, թե մենք դրան մոտ էինք 1988 թվականին: Բայց հետո ընկանք եզարանքների գիրկը՝ ճիշտ այնպես, ինչպես անհատները երազում են շքեղ մեքենաների, արդար երկրի կամ Մասիս սարի մասին: Հաաճախ է պատահում, որ անհատները եւ ազգերը չգիտեն իրենց անելիքները, չեն գիտակցում առաքելությունը: Իսկ դա իրական ցանկության պարտադիր բաղադրիչն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Էդգար says:

    Հարգելի Խմբագիր, ձեր հոդվածներից հասկանում եմ, որ փորձում եք մարդկանց դաստիարակել, հասցնել այնպիսի հոգևոր մակարդակի, որ ամեն ինչ իր բնական հունով լուծվի առանց ավելորդ ցնցումների: Ճի՞շտ եմ հասկացել և, եթե այո, ապա ձեր մտքով երբևէ չի՞ անցել , որ ձեր հեռատեսությունը ընդամենը շղարշված հարմարվողականություն է: Հավատացեք, հոգևոր մակարդակն ու բարեկեցությունը կամ օրինականությունը իրար հետ որևէ առնչություն չունեն: Դաստիարակչական աշխատանք տանելու համար հարկավոր է բավական ինքնավստահ լինել, ինչի համար ձեզ նախանձում եմ:

  2. Ruben says:

    Միայն առաքելական (տերտերները) եկեղեցին է գիտակցում իր անելիքները եւ գիտի իր առաքելությունը:

  3. henri says:

    Ես կը զարմանամ Ն. Փաշինեանի նման փորձառու քաղաքական գործիչի անձին վրայ ,որ ամէն ինչ տեսած է և վստահաբար դեռ կը տեսնէ և տակաւին մանկական երազներով կ,ապրի բարձրախօսը ամուր բռնած թաղէ թաղ ման գալով երազելով 15000 գումարով քաղաքապետ դառնալ…լաւ կՙընէր տունը նստէր լաւ յօդուածներ գրեր / քանի այդ շնորհքը ունի/ մենք ալ իր հետ գոռայինք ԵԼՔ ՉԿԱՅ,
    Իտալական լաւ ասացուածք մը կայ որ մայրերը շատ կը գործածեն / O mangi questa minestra, o salti dalla finestra / = Կամ կ,ուտես այս ապուրէն ,կամ կը ձատկես պատուհանէն …

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031