Ըստ Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողով ընտրված թեկնածուների տարբեր սեռերի հավասարության չափանիշը սահմանվում է այսպես. օրինակ՝ ընտրված թեկնածուների կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը, չպետք է գերազանցի 6-ը:
«Առավոտ»-ը ուսումնասիրել է մանդատ ստացած թեկնածուների ցուցակները: Խորհրդարան է անցնում 105 պատգամավոր, որոնցից 18-ն է կին՝ պատգամավորների 17 տոկոսը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության 58 պատգամավորներից 8-ն է կին, այսինքն՝ մոտ 14 տոկոսը: «Ծառուկյան» դաշինքի 31 պատգամավորներից 7-ն է կին, այսինքն՝ մոտ 22 տոկոսը: «Ելք» դաշինքից խորհրդարան է անցել 9 պատգամավոր, որոնցից 2-ն է կին՝ մոտ 22 տոկոսը: Եվ Հայ հեղափոխական դաշնակցությունից մանդատ է ստացել 7 պատգամավոր, որոնցից 1-ն է կին, այսինքն՝ 14 տոկոսը:
Նկատենք, որ խորհրդարան անցած 18 կին պատգամավորներից միայն մեկն է ընտրվել ռեյտինգային ընտրական կարգով՝ «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանը:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
12.05.2017